Աշխարհ

28.03.2017 14:15


Գերմանիայի Ձախերի կուսակցության առաջնորդն Էրդողանին «ահաբեկիչների ղեկավար» է անվանել

Գերմանիայի Ձախերի կուսակցության առաջնորդն Էրդողանին «ահաբեկիչների ղեկավար» է անվանել

«Sputnik»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Գերմանիայի Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սահրա Վագենքնեհթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «ահաբեկիչների ղեկավար»:

Թուրք նախագահի «եթե այսպես շարունակվի, ոչ մի եվրոպացի անվտանգ ու խաղաղ չի կարողանա քայլել փողոցով» հայտարարությունը Վագենքնեհթը որակել է որպես «ահաբեկչությանն ուղղված բացահայտ կոչ»:

«Նման բան ասողը ոչ այլ ինչ է, քան ահաբեկիչ»,- հայտարարել է նա:

Ի պատասխան Թուրքիայի ղեկավարության կողմից Գերմանիայի հասցեին հնչեցված նացիստական մեղադրանքների՝ գերմանացի գործիչն ընդգծել է՝ այդ թուրքական պետությունն է, որ իր քաղաքականությամբ հիշեցնում է նացիստական Գերմանիան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը