Աշխարհ

28.03.2017 21:40


Սոցցանցերի նոր աստղը. 47–ամյա տատիկը Իտալիայից (ֆոտոշարք)

Սոցցանցերի նոր աստղը. 47–ամյա տատիկը Իտալիայից (ֆոտոշարք)

Մեծ աղջիկ, 2 թոռնուհի, սեփական բիզնես և ավելի քան 200 հազար հետևորդ «Instagram»–ում. այս ամենը սոցիալական ցանցերի նորաձևության նոր կուռք, 47–ամյա Ժաքլինի մասին է։ Ծնունդով Սերբիայից, բայց Իտալիայում բնակվող Ժաքլինը պատմել է լրագրողներին, որ իր բլոգի հիմնական նպատակն է իր օրինակով ոգեշնչել կանանց։ Այս մասին հայտնում է «Elle.ru» կայքը։

Ժաքլինի ամենասիրած բրենդերն են՝ «Fendi», «Hermès», «Chanel», «Louis Vuitton» և «Dolce & Gabbana», որոնք նա երբեմն խառնում է ունիվերսալ «Zara»–ի հետ։

Ժաքլինի դեմքին ոչ մի կնճիռ չկա, իսկ դիմահարդարման հարցում նա միշտ ընտրում է շրթներկի ակտուալ և հարուստ գույներ։ Կնոջ բոլոր լուսանկարները հավաքված են «#grandmotherthatlovesfashion» (տատիկ, ով սիրում է նորաձևությունը) հեշթեգի տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը