ԱՄՆ-ը Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր ահաբեկչության մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել` զգուշացնելով Թուրքիա մեկնող ամերիկացիներին «այդ երկրում աճող ահաբեկչության վտանգի մասին»:
Ըստ թուրքական «Haberler.com» կայքի` ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի՝ Անկարա կատարելիք այցից մեկ օր առաջ հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ այցելելուց: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Զգուշացման մեջ նշվում է, որ ահաբեկչական գործողությունների հավանականությունը մեծ է հատկապես զբոսաշրջային նշանակություն ունեցող ու մարդաշատ վայրերում, ռեստորաններում, գիշերային ակումբներում, առևտրի կենտրոններում ու կրոնական նշանակության շինություններում: ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում նաև հնարավորին չափով խուսափել հասարակական տրանսպորտի միջոցներով երթևեկելուց:
Պետդեպը հիշեցրել է նաև, որ շարունակվում են ԱՄՆ-ի պետական ծառայողների վերաբերյալ Թուրքիայի հարավարևելյան շրջաններ և Ադանա մեկնելու սահմանափակումները:
Աղբյուրը հիշեցնում է՝նախօրեին նմանատիպ հայտարարություն էր տարածել Իսրայելը` իր քաղաքացիներին հորդորելով զերծ մնալ Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան կատարելիք ուղևորություններից:
ԱՄՆ-ը Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր ահաբեկչության մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել` զգուշացնելով Թուրքիա մեկնող ամերիկացիներին «այդ երկրում աճող ահաբեկչության վտանգի մասին»:
Ըստ թուրքական «Haberler.com» կայքի` ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի՝ Անկարա կատարելիք այցից մեկ օր առաջ հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ այցելելուց: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Զգուշացման մեջ նշվում է, որ ահաբեկչական գործողությունների հավանականությունը մեծ է հատկապես զբոսաշրջային նշանակություն ունեցող ու մարդաշատ վայրերում, ռեստորաններում, գիշերային ակումբներում, առևտրի կենտրոններում ու կրոնական նշանակության շինություններում: ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում նաև հնարավորին չափով խուսափել հասարակական տրանսպորտի միջոցներով երթևեկելուց:
Պետդեպը հիշեցրել է նաև, որ շարունակվում են ԱՄՆ-ի պետական ծառայողների վերաբերյալ Թուրքիայի հարավարևելյան շրջաններ և Ադանա մեկնելու սահմանափակումները:
Աղբյուրը հիշեցնում է՝ նախօրեին նմանատիպ հայտարարություն էր տարածել Իսրայելը` իր քաղաքացիներին հորդորելով զերծ մնալ Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան կատարելիք ուղևորություններից: