Աշխարհ

29.03.2017 14:50


Չավուշօղլուն դատապարտել է Իրաքում քրդական դրոշ բարձրացնելու որոշումը

Չավուշօղլուն դատապարտել է Իրաքում քրդական դրոշ բարձրացնելու որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դժգոհություն է հայտնել, որ Իրաքի Քիրքուք քաղաքի կառավարական շենքերի վրա Իրաքի դրոշի հետ պիտի բարձրացվի նաև Իրաքյան Քրդստանի դրոշը:

«Ճիշտ չենք համարում այդ քայլը. մեզ համար դա անընդունելի է»,- ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` ասել է Չավուշօղլուն. փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Խնդրի հետ կապված առանձին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը: Դրանում, մասնավորապես, ասվում է, որ նշյալ որոշումը կայացվել է միակողմանի՝ անտեսելով նահանգային խորհրդի թուրքմեն և արաբ անդամների բոյկոտը:

Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ նշյալ որոշումը «հակասում է Իրաքի Սահմադրությանը»: Նշվում է, որ Քիրքուքի հարցում ցանկացած միակողմանի որոշում կվնասի երկխոսությանը:

Աղբյուրը հիշեցնում է՝ քրդական դրոշը Քիրքուքի կառավարական շենքերի վրա տեղակայելու որոշումը ընդունվել և վավերացվել էր մարտի 28-ին Քիրքուքի նահանգային խորհրդում:

Այս խորագրի վերջին նյութերը