Պատգամավորի ընտրություն 2010թ. մոնիտորինգի արդյունքում ընթացք է տրվել 7 հաղորդման
2010թ. հունվարի 10-ին Երևանի թիվ 10 ընտրատարածքում կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ հունվարի 12-ի դրությամբ ստացվել է 1 հաղորդում, ևս 7 հաղորդման ընթացք է տրվել դատախազության նախաձեռնությամբ՝ ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում:
Մասնավորապես՝
2010թ. հունվարի 10-ին՝ ժամը 14:45-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը:
Նույն օրը թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել քաղաքացիներ Պետրոս Մակեյանը, Կարեն Մակեյանը և Սուրեն Մարտիրոսյանը, որոնք հիվանդանոցում բանավոր հայտարարել են, որ մարմնական վնասվածքները ստացել են թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ: Ահազանգից հետո վերջիններս տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնության ստանալուց հետո դուրս են գրվել:
Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում է ստացվել նաև պատգամավորության թեկնածու Ա.Սիմոնյանի վստահված անձ Տիգրան Մուրադյանից, ով հայտնել է, որ հունվարի 10-ին թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց՝ ժամը 14:30-ի սահմաններում, նկատել է, որ պատգամավորության թեկնածու Ն.Փաշինյանի վստահված անձ Պ.Մակեյանը իր երկու համախոհների հետ քարոզչություն է իրականացնում Ն.Փաշինյանի օգտին և նախազգուշացրել է, որ դադարեցնեն այն: Առաջացել է վիճաբանություն, որը հետագայում վերածվել է ծեծկռտուքի:
Հունվարի 10-ին հիվանդանոց մեկնած ոստիկանության աշխատակիցներին Պ.Մակեյանը, Կ.Մակեյանը և Ս.Մարտիրոսյանը հրաժարվել են բացատրություն տալ: Դեպքի կապակցությամբ Պ.Մակեյանը բացատրություն է տվել միայն հունվարի 12-ին, ոստիկանության բաժնում: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն պարզելու դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:
ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում դատախազությունը ցուցում է տվել ոստիկանությանը ստուգել թիվ 10/19, 10/14, 10/15, 10/20, 10/12, 10/18, 10/24 ընտրատեղամասերում ԶԼՄ-ների ներկայացուցիչների, դիտորդների, վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, քվեարկության արդյունքները կեղծելու, ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ հրապարակումներում մատնանշված հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ:
Հետաքննության արդյունքում թիվ 10/19 ընտրատեղամասում արձանագրված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով հունվարի 13-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական գործ հարուցելու և նախաքննություն իրականացնելու համար: Մնացած ընտրատեղամասերի վերաբերյալ հրապարակումների ուղղությամբ ոստիկանությունում հետաքննությունը շարունակվում է: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: