Եվրամիությունում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմ Բարոուն Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկին է փոխանցել վարչապետ Թերեզա Մեյի կողմից ստորագրված նամակը, որը պարունակում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածում ամրագրված կանոնների համաձայն՝ ԵՄ-ն լքել ցանկացող երկիրը դա պետք է անի պաշտոնական ծանուցումն ուղարկելուց 2 տարի անց: Այսպինքն, Մեծ Բրիտանիան ԵՄ-ն պետք է լքի 2019 թվականի մարտի 29-ին:
Հիշեցնենք՝ ԵՄ-ից դուրս գալու որոշումը բրիտանացիներն ընդունել են 2016 թվականի հունիսի 23-ի հանրաքվեում:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ն պետք է լքի 2019–ի մարտի 29-ին

7or.am