Աշխարհ

30.03.2017 10:20


ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ. «ՌԴ–ն ու Իրանը հանցագործություններ են կատարել Սիրիայում»

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ. «ՌԴ–ն ու Իրանը հանցագործություններ են կատարել Սիրիայում»

Ռուսաստանը և Իրանը հանցագործություններ են կատարել Սիրիայում։ «Ուկրինֆորմի» փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ նիստում նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին։

Վերջինի խոսքով՝ ՌԴ–ն ու Իրանը մեղսակից են Բաշար Ասադի ռեժիմի կողմից բնակչության և Հալեպում քաղաքացիական ենթակառուցվածքի բնաջնջմանը։

«Ռուսաստանի և Իրանի հետ Ասադի ռեժիմն Արևելյան Հալեպում ոչնչացրեց հիվանդանոցներ: Մեկ քառորդ միլիոն մարդիկ տանջվում են նրանց պատճառով: Սա ռազմական հանցագործություն է»,-նշել է Հեյլին՝ հավելելով, որ Ասադը չի սահմանափակվում. Սիրիայում կառավարամետ ուժերը բնակելի թաղամասեր են ոչնչացնում, սիրիական հետախուզությունն էլ կտտանքներ է կիրառում անգամ երեխաների նկատմամբ, որպեսզի տեղեկատվություն ստանա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը