ՀՅԴ–ն պետք է համոզի թե՛ նախագահին, թե՛ ԱԺ մեծամասնությանը
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենք աշխատելու են բոլոր այն ատյանների հետ, որտեղ քննարկվում են արձանագրությունները, և այս առումով ինքը հանդիպելու է Ազգային ժողովի մեծամասնության խմբակցության ղեկավարի և մյուս պատգամավորների հետ։
-Իմ նպատակն այն է, որ պատգամավորները դեմ քվեարկեն։ Հատ-հատ համոզելու եմ, անձամբ ինքս, ում ինչքան ճանաչում եմ, մոտենալու եմ, անձամբ համոզելու եմ, հորդորելու եմ, որ որպես հայ մարդ քվեարկեն,- նշել է նա։
Արմեն Ռուստամյանը չի բացառել, որ այս նպատակով անհրաժեշտության դեպքում կհանդիպի նաև նախագահին. «Նախագահին այսօր պետք է համոզել, որ վերապահումներ ինքը կատարի, եթե ոչ, գոնե Ազգային ժողովի մեծամասնությունը, քանի որ հանրապետության նախագահը նաև Հանրապետական կուսակցության նախագահն է, մեծամասնությանը հորդորի, որ փոխենք գործող կարգը և վերապահումների հնարավորություն տանք Ազգային ժողովին։ Այս երկու ճանապարհներից մեկն ընտրելու համար, այո՛, մենք պետք է համոզենք թե՛ նախագահին, թե՛ մեծամասնությանը»։
Նախագահին ՀՅԴ-ն համոզելու է միայն փաստարկների միջոցով, այլ միջոցներ չի կիրառի։

7or.am