Լրահոս

13.01.2010 17:29


Թուրքիայի արտգործնախարարությանը չի բավարարել Իսրայելի ներողությունը

Թուրքիայի արտգործնախարարությանը չի բավարարել Իսրայելի ներողությունը

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները հայտնում են, որ գնահատական տալով Իսրայելի փոխարտգործնախարար Դաննի Այալոնի հայտարարությանը, որտեղ նա ներողություն է խնդրում Իսրայելում Թուրքիայի դեսպանի նկատմամբ իր դրսևորած վերաբերմունքի համար՝ արտգործնախարարությունում այն համարել են անբավարար։

Մյուս կողմից ներկա պահին քննարկվում է այն հարցը, թե արդյոք արժե՞ Իսրայելում Թուրքիայի դեսպան Օգյուզ Չելիկոլային հետ կանչել Անկարա։

Ինչպես հայտարարել է արտգործնախարարության մի ներկայացուցիչ, «քննարկվում են բոլոր տարբերակները։ Նման դեպքերում դեսպանները կարող են կանչվել Անկարա խորհրդատվության»։

Հիշեցնենք, որ Իսրայելի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանին հրավիրել էր քննարկելու թուրքական հեռուստաընկերությամբ ցուցադրվող «հակաիսրայելական» սերիալը։ Այալոնը Թուրքիայի դեսպանին նախ ստիպել է երկար ժամանակ սպասել իր աշխատասենյակի դռան հետևում, այնուհետև թուրքին նստեցրել է ցածր բազմոցի վրա՝ անձամբ նստելով բարձր աթոռին։ Հրավիրելով լրագրողներին և ցուցադրաբար հրաժարվելով դեսպանի հետ ձեռքսեղմումից՝ Այալոնը եբրայերեն ասել է. «Գլխավորը՝ որ նա հասկանա, որ մենք նստած ենք իրենից բարձր, որ ես չեմ ժպտում, և որ այս սենյակում իսրայելական դրոշից բացի այլ դրոշ չկա»։ Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի կոշտ հայտարարությունից հետո Իսրայելի փոխարտգործնախարարը միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել։

Ըստ «TRT»-ի

Այս խորագրի վերջին նյութերը