Աշխարհ

31.03.2017 10:15


Թրամփը հանձնարարելու է բացահայտել ԱՄՆ–ում առևտրային դեֆիցիտի պատճառները

Թրամփը հանձնարարելու է բացահայտել ԱՄՆ–ում առևտրային դեֆիցիտի պատճառները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ մարտի 31–ին, ծավալուն հետազոտություն անցկացնելու հանձնարարություն կտա, որպեսզի բացահայտեն երկրում առևտրային դեֆիցիտի պատճառները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը. փոխանցում է «Bloomberg»–ը։

Նախագահը նաև քայլեր է ձեռնարկելու առևտրային պատժամիջոցները խստացնելու համար։ Գործակալությունն ընդգծում է, որ Թրամփը պատրաստ է նման միջոցներ ձեռնարկել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի գալուց մի քանի օր առաջ։

Ռոսի խոսքերով՝ հետազոտության արդյունքներն ազդելու են ներքին առևտրային քաղաքականության վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը