Լրահոս

12.03.2009 18:16


Բագրատ Ասատրյան. «Տնտեսության մեջ կուտակված խնդիրների ամբողջ բեռը դրվել էր փոխարժեքի վրա»

Կենտրոնական Բանկի նախկին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը կարծիք է հայտնել, որ մարի 3-ին դրամի կտրուկ արժեզրկումը և դրա արդյունքները իշխանությունների կողմից ազատական արժեքներից նահանջի հետևանք էին։ Ըստ Բ.Ասատրյանի տնտեսության մեջ կուտակված խնդիրների ամբողջ բեռը դրվել էր փոխարժեքի վրա և լուծման միակ ձևը դարձել էր փոխարժեքի ֆիքսումը։

- Ինչ-որ սենյակում, ենթադրում եմ ինչ սենյակում, ինչ-որ պաշտոնյա, ենթադրում եմ ով, բայց չեմ ասելու, վճիռ է կայացրել, որ փոխարժեքը պետք է լինի 305, ինչի համար պետական պահուստներից ծախսվել են  ահռելի գումարներ,- ասել է Բ. Ասատրյանը։

Նրա կարծիքով մոտ 600-700 մլն. դոլար է ներդրվել շուկա, երկրի տնտեսությունը փրկելու համար, սակայն, քանի դեռ չեն իրականացվել համակարգային փոփոխություններ՝ արդյունքը եղել և լինելու է զրոյական։

«7օր»ի այն հարցին, թե անհրաժեշտ է արդյո՞ք բյուջեի պետական ծախսերը կրճատել, այսինքն՝ սեկվեստր կատարել, Բագրատ Ասատրյանը պատասխանել է, որ սեկվեստրն արդեն իրականություն է, և կառավարությունն այն արդեն իսկ իրականացնում է, սակայն ոչ բացահայտ։ 

- Ամբողջությամբ պետք է վերանայվեն, թե՛ բյուջեն, թե՛ մեր պետության սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերը,- ասել է Բագրատ Աստրյանը։

Այս խորագրի վերջին նյութերը