Աշխարհ

31.03.2017 10:25


Սենատորները պահանջում են հետաքննել Թրամփի ընկերության գործունեությունը Բաքվում

Սենատորները պահանջում են հետաքննել Թրամփի ընկերության գործունեությունը Բաքվում

«New Yorker»–ի փոխանցմամբ՝ ամերիկացի մի խումբ սենատորներ նամակ են գրել երկրի գլխավոր դատախազին, ֆինանսների նախարարին եւ ՀԴԲ-ի տնօրենին՝ խնդրելով հետաքննել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ԱՄՆ նախագահի «Trump Organization» ընկերության գործունեությունը՝ կոռուպցիոն խախտումների եւ «Իրանական հեղափոխության պահապանների» զորակազմի հետ կապերի կասկածանքով:

Նամակը ստորագրել են սենատորներ Շերոդ Բրաունը, Դայեն Ֆայնսթայնը եւ Բեն Քարդինը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Հեղինակները պահանջում են ստուգել ընկերության կողմից Բաքվում հյուրանոցի կառուցմանը վերաբերող նյութը, որը «New Yorker»–ում է հրապարակվել մարտ ամսվա կեսերին:

Հոդվածում պնդվում է, որ Թրամփի ընկերության գործնկերներն են եղել Անար եւ Էլթոն Մամեդովները՝ տրանսպորտի նախարարության ղեկավարի ազգականները: Էլթոն Մամեդովը նաեւ խորհրդարանի պատգամավոր է: Ըստ լրագրողների՝ դա նշանակում է, որ Թրամփի ընկերությունը խախտել է ամերիկյան օրենսդրությունը, որն արգելում Է որեւիցե շահի տրամադրումն օտարերկրյա իշխանությունների ներկայացուցիչներին՝ պատասխան արտոնությունների ակնկալիքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը