Աշխարհ

31.03.2017 12:30


Հարավային Կորեայի նախկին նախագահին բանտ են ուղարկել (տեսանյութ)

Հարավային Կորեայի նախկին նախագահին բանտ են ուղարկել (տեսանյութ)

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Խեն նախնական կալանքի տակ է առնվել այս գիշեր։ Նա բանտում կլինի 20 օր, որի ընթացքում պաշտոնական մեղադրանքներ կհարուցվեն նրա դեմ։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ Պակ Կին Պեն ճաղերի հետևում է հայտնվել Սահմանադրական դատարանի որոշմամբ Հարավային Կորեայի ղեկավարի պաշտոնը թողնելուց ուղիղ 3 շաբաթ անց։

Դատախազությունը պատրաստվում է առնվազն 13 մեղադրանք հարուցել նրա դեմ, որոնք կապված են պաշտոնական լիազորությունների չարաշահման, պետական գաղտնիքի բացահայտման և կոռուպցիոն սխեմաներին մեղսակցություն ունենալու հետ։

Մանրամասն՝ տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը