Առավել խորքային գիտակցել ու անեղծ պահել ապրիլյան քառօրյա պատերազմի սթափեցնող դասերը
Հայրենակիցնե՛ր,
Ապրիլի 2-ի կորստի ցավն ու մեր ինքնության լուսե պոռթկումը այդ օրվա տարելիցին նշանակված ընտրություններով արատավորելու անբարո գործընթացը մեզ պարտավորեցնում է առավել խորքային գիտակցել ու անեղծ պահել այդ օրվա, և ընդհանրապես ապրիլյան քառօրյա պատերազմի սթափեցնող դասերը:
Ի հակադրություն չնչին, անարժանապատիվ ապրելու մեզ պարտադրվող կենսակերպի` որպես մեր արմատներից բխող ինքնությանն ուղղված սթափեցնող ճիչ ենք ընկալում.
Սահմանը պաշտպանող մեր երեխաների անձնազոհ, անօրինակ սխրանքը.
Բարձրագույն մարդկային նկարագիր դրսևորած սպայի հայրական ինքնազոհությունը.
Կյանքի ու մահվան բովում մաքառող հալեպահայերի դրամահավաքը ի պաշտպանություն Արցախի.
Ազատամարտիկների, բազում կամավորների, դպրոցականների, համայն հայության մոբիլիզացիան հանուն հայրենիքի...
...Էլի ու էլի մեր ճշմարիտ ինքնության բազում դրսևորումներ, ինչի շարունակական լինելու փառահեղ վկայությունն է նաև «հաց բերողի» առասպելական վարքը:
«Հոգևոր Հայաստանն» այդ օրերի ինքնաբուխ պոռթկումը գնահատելով պատմական՝ փաստում է, որ այսուհետ այդ խորհուրդը մեր արթնացումը դարձնում է անշրջելի և ժողովրդի հոգեբանության մեջ ամրագրվում որպես առաջիկա հաղթանակների ոգեղեն ուղենիշ:
Հասմիկ Պապյան - օպերային երգչուհի
Նարինե Թուխիկյան - բանասեր
Խաչիկ Չալիկյան - ռեժիսոր, դրամատուրգ
Եղիշե Պետրոսյան - երգահան, երաժիշտ
Ռուբեն Կարապետյան - պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան

Վարդան Խաչատրյան - պատմաբան, ԵՊՀ դասախոս
Արեգ Նազարյան – երաժիշտ, երգահան