Աշխարհ

01.04.2017 10:15


Պեսկովն ամերիկացիների անվստահությունը Ռուսաստանի հանդեպ անվանել է հակառուսական քարոզի հետևանք

Պեսկովն ամերիկացիների անվստահությունը Ռուսաստանի հանդեպ անվանել է հակառուսական քարոզի հետևանք

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը «ABC News» հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ամերիկացիների անվստահությունը Ռուսաստանի հանդեպ բացատրվում է ակտիվ հակառուսական քարոզով, որը տարվում է ԱՄՆ–ում։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն։

«Դա խնդիր չէ, բայց գործերի նման վիճակը մեզ մոտ ափսոսանք է առաջացնում։ Մենք հասկանում ենք՝ դա ինչի հետ է կապված։ Արդեն մեկ տարուց ավելի է՝ ամերիկացի քաղաքացիները գտնվում են լուրջ հակառուսական քարոզի ազդեցության տակ»,–ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ ամերիկացիներին այժմ թվում է, որ ռուս ցանցահեններն «ամենուրեք» են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը