ԱՄՆ–ում ուսուցիչները մթերքով լի պահեստներ են բացել քաղցած երեխաների համար
ԱՄՆ–ում միջնակարգ դպրոցի ուսոցիչները դասարաններում ստեղծել են անվճար ուտելիքով պահեստներ դրա կարիքն ունեցող երեխաների համար։ Մթերքով սենյակները բացել են այն բանից հետո, երբ երեխաները սկսել են բողոքել դասերի ընթացքում քաղց զգալուց։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։
Քեթրին Գիբսոն Հոութոնը, ով «Reynolds Learning Academy» միջնակարգ դպրոցի ուսուցչուհի է Օրեգոն նահանգում, պատմել է, որ իր գործընկերների դասարաններում կան սննդով լի դարակներ կարիքավոր աշակերտների համար։
Պարզվել է, որ բացի այն երեխաներից, ովքեր բարձրաձայնել են իրենց խնդրի մասին՝ շատերը կան, ովքեր ամաչում են խոստովանել, որ իրենց գումարը չի բավականացնում ուտելիքի համար։
«Դժբախտաբար, աղքատությունը համարվում է ամոթ։ Սակայն ես չեմ ուզում, որպեսզի իմ աշակերտներն ամաչեն իրենց կարգավիճակից։ Շատ լավ է, որ երեխաները կարող են մտնել մթերքի շտեմարանները և վերցնել այն, ինչն իրենց անհրաժեշտ է»,– պատմել է Հոութոնը։

7or.am