Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է «Թալիբանի» հետ համագործակցության մեջ
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը բրիտանացի իր գործընկեր Մայքլ Ֆելլոնի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին անվանել է Արևմուտքի ռազմավարական հակառակորդ։ Այս մասին հայտնում է «The Guardian»–ը։
Մեթթիսը քննադատել է Մոսկվային «ողջ աշխարհի գործերին խառնվելու, Աֆղանստանում «Թալիբան» շարժման հետ համագործակցելու համար»։
Պենտագոնի ղեկավարը քննադատել է նաև ՌԴ գործողությունները Ղրիմում՝ դրանք անվանելով միջազգային իրավունքի խախտում։
«Մեթթիսի դիրքորոշումը հակասում է Թրամփի հայացքներին, որը բազմիցս գովել է Վլադիմիր Պուտինին և կասկածվել ՌԴ հետ կապեր ունենալու մեջ»,–նկատում է պարբերականը։

7or.am