Աշխարհ

01.04.2017 13:40


Չավուշօղլուն նշել է Սիրիայից թուրքական զորքը հանելու պայմանը

Չավուշօղլուն նշել է Սիրիայից թուրքական զորքը հանելու պայմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կկրճատի կամ դուրս կհանի իր ուժերը Սիրիայից այն բանից հետո, երբ տեղական ուժերը կարողանան լիովին իրենց վերահսկողության տակ վերցնել իրադրությունը երկրում։ Այս մասին գրում է «Hurriyet»–ը։

Նրա խոսքով՝ Սիրիայում բնակչության պաշտպանության նպատակով տեղակայվելիք ուժերը պետք է լինեն պատրաստված և լավ սպառազինված։

Ավելի վաղ թուրքական բանակը հայտարարել էր, որ շարունակելու է «անցանկալի խմբավորումների» դեմ պայքարը նաև «Եփրատի վահան» գործողության ավարտից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը