Աշխարհ

01.04.2017 13:55


Պամելա Անդերսոնը խոստովանել է, որ սիրում է Ջուլիան Ասանժին

Պամելա Անդերսոնը խոստովանել է, որ սիրում է Ջուլիան Ասանժին

Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնն իր բլոգում խոստովանել է, որ սիրում է «Wikileaks»–ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որին անվանել է «մեր ժամանակների ամենահայտնի փախստական»։ Այս մասին հայտնում է BBC-ն:

Դերասանուհին գովեստի խոսքեր է հղել Ասանժին՝ նշելով, որ նա անհավանական կարեկցանքով մարդ է, փորձում է աշխարհն ազատ դարձնել՝ գիտելիք տալով նրան։

«Եվ ես սիրում եմ նրան դրա համար: Նա ամենաուժեղն է, բայց այժմ ապրում է անառողջ, ստորացուցիչ և անմարդկային պայմաններում»,- գրել է Անդերսոնը։

Աղբյուրը հիշեցնում է՝ դերասանուհին քանիցս այցելել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապրող Ասանժին։

Նշենք, որ Շվեդիայում Ասանժին մեղադրում են բռնաբարության մեջ: Սակայն «Wikileaks»–ի հիմնադիրը մտավախություն ունի, որ Շվեդիայի իշխանություններն իրեն կարող են արտահանձնել ԱՄՆ–ին, որտեղ նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը