Աշխարհ

01.04.2017 14:35


Իրաքը մտադիր է մինչև գարնան վերջ ազատագրել Մոսուլը

Իրաքը մտադիր է մինչև գարնան վերջ ազատագրել Մոսուլը

Իրաքյան դաշնային ոստիկանության հրամանատարներից մեկը, բրիգադային գեներալ Շաքեր ալ Հավաջին հայտարարել է, որ Մոսուլն «Իսլամական պետության» գրոհայիններից կազատագրվի մինչև այս գարնան վերջ։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Մոսուլի ազատագրումը ևս մեկ շաբաթ կպահանջի։ Այս գարնանը դուք կլսեք այդ լուրը»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ ահաբեկիչների վերահսկողության տակ ներկայումս մնացած տարածքներում հազարից 1.500 զինյալ կա։

Ալ Հավաջին հստակեցրել է՝ ԻՊ գրոհայինները վերահսկում են Մոսուլի արևմտյան մասի 30%–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը