Պակիստանում՝ Սարգոդխա քաղաքում, տեղի տաճարի վերակացուն 20 մարդ է սպանել, ևս 3–ին՝ վիրավորել։ Այս մասին հայտնում է «Dawn»–ը։
4 հոգու հաջողվել է փախչել և կատարվածի մասին հայտնել ոստիկանությանը։ Դրանից հետո իրավապահները ձերբակալել են վերակացուին։
Քաղաքի փոխկոմիսարը պատմել է, որ վերակացուն իր զոհերին մեկ առ մեկ իր մոտ է կանչել, հարբեցրել նրանց, այնուհետև ծեծել փայտով և դաշույնով հարվածներ հասցրել։
Փոխկոմիսարի խոսքով՝ վերակացուն հոգեպես անհավասարակշիռ վիճակում է, չնայած տեղաբնակները հերքում են դա։
Սկզբում սպանվել են 3 կին և 16 տղամարդ, ավելի ուշ տաճարում ևս մեկ մարմին են գտել։
Պակիստանում տաճարի վերակացուն 20 մարդ է սպանել

7or.am