Այսօր կառավարությունն ԱԺ է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և «ՀՀ դատական օրենսգրքում լրացում», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի խոսքերով՝ այժմ Սահմանադրության համապատասխան հոդվածով Մարդու իրավունքների պաշտպանն իր կարգավիճակով հավասարեցվում է պատգամավորներին, իսկ ՄԻՊ մասին օրենքով պաշտպանի աշխատավարձը հավասարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին։
-Տվյալ դեպքում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնային դրույքաչափն է հավասարեցվում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափին,-ասել է Գ. Դանիելյանը՝ հավելելով, որ ՍԴ նախագահի աշխատավարձը 640 հազար դրամ է՝ չհաշված հավելավճարները։
Հստակեցվում է նաև կենսաթոշակի խնդիրը և Մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն է տրվում նաև ստանալ կենսաթոշակ, որի դեպքում ևս հիմք կընդունվեն այն ընթացակարգերը, որոնք գործում են ՍԴ նախագահի դեպքում։
ՄԻՊ աշխատակազմն էլ իր կարգավիճակով հավասարեցվում է դատական ծառայությանը՝ այդպիսով համարվելով պետական ծառայության տեսակ։
Որպես օրենքի փոփոխության ժամկետ սահմանել է 2011թ. հունվարի 1-ը։
ՄԻՊ աշխատավարձը՝ 640 հազար

7or.am