Գերմանիայից ապաստան խնդրող թուրք դիվանագետների և զինվորականների թիվը հասել է 262-ի
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայից ապաստան խնդրող թուրք դիվանագետների և զինվորականների թիվը ավելացել է:
Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով գերմանական «Der Spiegel» հանդեսին, նշում են, որ Գերմանիայի գաղթականների և փախստականների դաշնային գրասենյակի տվյալների համաձայն՝ այդ երկրից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների դիմումների թիվը հասել է 262-ի: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Աղբյուրը նշում է, որ այս պահին դիմումներից ոչ մեկը չի բավարարվել, սակայն հավելում է, որ հնարավոր է՝ առաջիկայում դրանց որոշ մասը գուցե ընդունվի: Դիմումների վերաբերյալ իր գնահատականն է տվել նաև Գերմանիայի արտգործնախարարությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ կան բացահայտ ապացույցներ այն մասին, որ Թուրքիայում սիստեմակտիկորեն հետապնդումներ են իրականացվում գյուլենական համայնքի հետևորդների նկատմամբ: