Ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 506 հաղորդում
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում, ապրիլի 3-ի՝ ժամը 13.00-ի դրությամբ՝ ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 506 հաղորդում, որոնցից 129-ն ուղարկվել է նախաքննության, 83-ը ստուգմամբ չի հիմնավորվել, 2-ը ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, 157-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 135-ը՝ ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
Ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 506 հաղորդում