Բենզալցակայանի մոտ «Պրադո»-ն շրջվել է և բախվել գազատար խողովակին
Ապրիլի 3-ին, ժամը 21:59-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում «Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բախվել գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ
Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի վերջնամասում «Պրադո» մակնիշի 87 OD 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Կ. Գ., 1996 թ.) բախվել է գազատար խողովակին և կոխաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել և սահմանազատել են տարածքը:
Ավտոմեքենայի ուղևոր 1992 թ. ծնված Հ. Գ.-ը իր տանից տեղափոխվել է Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: