Հարցազրույց 041 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Երևան գարեջուր» ՓԲԸ-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանի հետ
-Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն է։
-Սոցիալ-տնտեսական վիճակը, բնականաբար, որ ասեմ շատ լավ է, այդպես չէ, ոչ մեկը չի հավատա իմ ասածին։ Որ քայլեր կատարվում են լավացնելու ուղղությամբ, ակնհայտ է։ Թեկուզ վերցնենք 2011թ. բյուջեն։ Բնականաբար, անելիքներ շատ ունենք՝ բոլո՛րս, յուրաքանչյուր հայ մարդ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որպեսզի սոցիալական վիճակը լավանա։
-Բյուջեի մասին խոսեցիք, բայց նաև կարծիքներ կան, թե 2011թ. բյուջեն ամբողջովին հարմարեցված է 2012թ. խորհրդարանական ընտրությունների համար, ու ամբողջ կոռումպացվածությունն այդ բյուջեում արտացոլված է։ Համամի՞տ եք։
-Իհարկե, համամիտ չեմ ես դրա հետ։ Մենք պետք է հաշվի առնենք, որ ամբողջ աշխարհում տիրում է ֆինանսական ճգնաժամը...
-Բայց մեր իշխանությունները հայտարարում են, թե պատվով հաղթահարել ենք այդ ճգնաժամը։
-Հաղթահարելը մի բան է, բայց անելիքներ դեռևս շատ-շատ ունենք։ Իհարկե, շատ բաներ հաղթահարվել են, բայց դեռևս բավականին անելիքներ կան։
-Իսկ չե՞ք կարծում, որ հատկապես վերջին շրջանում ՀՀ կառավարությունն ԱԺ այնպիսի օրինագծեր է բերում, որոնք հարվածում են փոքր ու միջին բիզնեսի շահերին, չեն խթանում տեղական արտադրությունն ու առավելապես բխում են ներմուծողների շահերից։
-Ես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եմ, և ցանկացած օրինագիծ, որ մտնում է մեր հանձնաժողով, ուսումնասիրում ենք և, կոնկրետ ես իմ փորձը տնտեսության մեջ, ինչքան որ ունեմ, աշխատում եմ ներդնել այդ օրենքի շտկման, փոփոխման մեջ։ Կարող եմ ասել, որ բավականին հարցերում հաջողվում է, բայց կան նաև բաներ, որ չի ստացվում ուղղել. դե դա արդեն մեծամասնության կարծիքն է, ես էլ ստիպված ենթարկվում եմ մեծամասնությանը։
-Այդուհանդերձ՝ համամի՛տ եք, որ կառավարության ներկայացրած այդ օրենքները չեն բխում տեղի արտադրողի, փոքր ու միջին բիզնեսի շահերից։
-Ընդհանուր առմամբ, չի կարելի այդպես ասել, որ կառավարությունը ամեն ինչ անում է, որ չխրախուսի տեղական արտադրողին։ Իմ կարծիքով՝ կառավարության համար պետք է նույնը լինի՝ տեղական արտադրող, ներմուծող։ Այստեղ աշխատողի հարցն է, ով լավ է աշխատում, նա պետք է աշխատի՝ անկախ նրանից՝ դա տեղական արտադրո՞ղ է, թե՞ ներմուծող։ Սակայն տեղական արտադրողին պետք է մի փորք լավ աչքով նայվի։ Ճիշտ է, միջազգային կազմակերպություններ կան, օրինակ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և այլն, որոնք ասում են, որ պետք է լինի հավասարություն՝ ներմուծող, արտահանող, բայց, ըստ իս, պետք է մի փոքր, անգամ ավելի՛ շատ խրախուսվի տեղական արտադրողը։ Ինչի՞ համար եմ ես դա ասում. որովհետև տեղական արտադրողն է ստեղծում շատ աշխատատեղեր, շատ հարկեր է տալիս և այլն։
-Ասացիք, որ չեք կարող ասել՝ տնտեսական վիճակը շատ լավ է։ Իսկ վատ հանգամանքները որո՞նք են։
-Պետք է հավասար դաշտ ստեղծվի բոլորի համար։ Արտոնյալ մարդիկ չպետք է լինեն։
-Կառավարության ներկայացրած և ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Ակցիզային հարկի» մասի՞ն ինչ կասեք։
-Ես իմ քվեարկությունով ասել եմ իմ կարծիքը՝ դե՛մ եմ քվեարկել։
-Ինչու եմ այս հարցը տալիս. որովհետև այդ օրենքը ոգելից խմիչքներից միայն օղուն է վերաբերում, բայց նաև խոսակցություններ կան, թե շուտով կառավարությունը մեկ այլ օրինագիծ է բերելու, որն արդեն կվերաբերի նաև մյուս բոլոր ոգելից խմիչքներին, այդ թվում նաև գարեջրին, իսկ մենք գիտենք, որ դուք գարեջրի արտադրության հետ անմիջական կապ ունեք։
-Իհարկե, ակցիզային հարկով տարբերություն դրվեց ներմուծողի և արտադրողի միջև։ Արտադրողինն այսօր էլ մի քիչ պակաս է։ Իհարկե, ներմուծողների ակցիզային հարկը մենք ավելի շատ էինք ուզում բարձրացնել։ Կոնկրետ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն ավելի շատ ապրանք վաճառեց ճգնաժամի պայմաններում, այսինքն մենք աճ ունեցանք 2009-2010թ.։ Հիմա եթե ներմուծողների և արտահանողների հարկը հավասարեցվի, բնականաբար արդեն ներմուծվածի քանակը կավելանա, և մերը, երևի թե, կպակասի։ Մեր երկրում սահմանափակ գարեջուր խմողներ կան։ Այսինքն, մեկի հաշվին է մյուսն ավելանում կամ պակասում։ Դրա համար, իհարկե, ես չեմ ցանկանա դա լինի, բայց եթե կառավարությունը նպատակահարմար գտնի... Որովհետև ըստ կառավարության՝ դրսից ճնշումներ կան։ Օրինակ, օղու հետ կապված երբ որ քննարկում էին, խոսքը Ռուսաստանի, Ուկրաինայի մասին էր, որ նրաք բողոքում են, թե իրենց ապրանքները ավելի մեծ ակցիզային հարկով են ներմուծվում, ինչը չի խթանում իրենց արտահանումը։ Մենք էլ, քանի որ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք, ըստ գործող պայմանագրի՝ իրավունք չունենք դա անել, դրա համար այդ հարցով ես կառավարությանը չեմ մեղադրում։ Պարզապես, իմ կարծիքով, կառավարությունը պետք է ճանապարհներ գտնի, որպեսզի չխախտելով այդ պայմանագիրը՝ օգնի տեղական արտադրողին։
-Այդուհանդերձ, եթե այդպիսի օրենք բերվի, կրկին դե՞մ եք քվեարկելու։
-Իհա՛րկե։
-ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունն ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում։
-Ընդհանուր առմամբ Տիգրան Սարգսյանի գործունեությունը գնահատում եմ դրական։ Չի կարելի մեկ-երկու դեպք վերցնել և ասել, որ վարչապետը վատ է աշխատում, քարկոծենք և այլն։ Վարչապետը բավականին գրագետ անձնավորություն է, դրանում ես համոզվել եմ շփումներից։ Շատ գրագետ, շատ կիրթ անձնավորություն է։ Եթե որոշ թերություններ էլ կան, բնականաբար, աշխատող բոլոր մարդկանց աշխատանքներում թերություն կա՝ սկսած ինձանից։ Պետք չէ վերցնել մի փոքր թերությունը և մեծացնել։ Եթե վատ բանի մասին լրատվությունը բարձրաձայնում է, ուրեմն թող բարի լինի նաև լավ բանի մասին ասել և օբյեկտիվ ասել։ Այդ դեպքում կերևա՝ որ պաշտոնյան ինչպես է աշխատում։ Թե չէ, այսօր մեզ մոտ ոնց որ չգրված օրենք լինի՝ միայն վատ բաներն են ասում։ Ոչ մի աշխատող մարդ չի կարող ասել՝ ես սխալ որոշումներ չեմ կայացնում։ Դա՛ էլ է մարդու համար, և խելացին այն ղեկավարն է, որ կեսից եթե զգում է՝ իր որոշումը սխալ է, և այդ ճանապարհով չեն տանում ստորադաս աշխատողները, փոխում է։ Դա ես նորմալ եմ համարում։
-Սա էլ ակնարկ էր Գագիկ Բեգլարյանի և Գևորգ Դանիելյանի հրաժարականների՞ն։
-Չէ, ես ճիշտն ասած՝ այդ ուղղությամբ չէի տանում, բայց ինձ թվում է, որ դա իրենց հարցն է։ Ես ձեր նշած երկու ընկերներին էլ շատ լավ ճանաչում եմ, կոնկրետ բան իրենց հրաժարականի մասին ես չեմ կարող ասել, որովհետև դա իրենց անձնական գործն է։ Ցանկացած հրաժարական տվող մարդ ինքն է որոշում կայացնում՝ հրաժարական տա՞, թե՞ չտա։ Եթե գտնում է նպատահարմար տալ, ուրեմն այդ պահին այդպես էր պետք։
-Կարծում եք՝ ինքնակա՞մ են հրաժարական տվել։ Չե՞ք կարծում, որ պարզապես Սերժ Սարգսյանն է նրանց հրահանգել, որպեսզի հրաժարական տան։
-Ճիշտն ասած, այդ պահին ես նախագահի կողքը չեմ եղել, դրա համար չեմ կարող ասել։
Հակոբ Հակոբյան

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը