Աշխարհ

04.04.2017 10:00


Ենթադրվում է, որ Սանկտ Պետերբուրգի ահաբեկիչը ղրղզ է

Ենթադրվում է, որ Սանկտ Պետերբուրգի ահաբեկիչը ղրղզ է

Ապրիլի 3–ին ՌԴ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում 11 մարդու կյանք խլած ահաբեկչության հեղինակը, ենթադրաբար, Ղրղզստանում ծնված ՌԴ քաղաքացի է։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։ Տեղեկատվությունը հաստատել են ղրղզական հատուկ ծառայությունները։

«Հավանաբար, Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչություն իրականացրածը ղրղզստանցի է, որը ներկայումս ՌԴ քաղաքացի է», –գործակալությանը փոխանցել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռահաթ Սուլայմանովը՝ հավելելով, որ ղրղզական հատուկ ծառայությունները կատարվածի առնչությամբ փոխգործակցում են ՌԴ իրենց գործընկերների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը