Աշխարհ

04.04.2017 11:05


Լենինգրադի մարզի նահանգապետն աշխատանքի է գնացել մետրոյով

Լենինգրադի մարզի նահանգապետն աշխատանքի է գնացել մետրոյով

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն մետրոյով է աշխատանքի գնացել՝ փորձելով այդկերպ աջակցել մետրոյով երթևեկելուց վախեցած պետերբուրգցիներին։ Այս մասին հայտնում է «47news»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 8-ին նա մետրոյի «Չկալովսկայա» կայարանից գնացել է մինչև «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ» կայարան, որտեղ ծաղիկներ է դրել:

Հիշեցնենք՝ նախօրեին «Սեննայա պլոշչադ» և «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ» կայարանների միջև իրականացված ահաբեկչությունը 11 մարդու կյանք էր խլել, ևս 50 հոգի վիրավորվել էր։ Ավելի ուշ «Պլոշչադ վոսստանիա» կայարանում հայտնաբերվել և վնասազերծվել էր ինքնաշեն պայթուցիկ սարք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը