Աշխարհ

04.04.2017 20:18


Բժիշկները 21–ամյա աղջկա մոտ քաղցկեղ են հայտնաբերել՝ շնորհիվ լողազգեստով արված սելֆիի (լուսանկարներ)

Բժիշկները 21–ամյա աղջկա մոտ քաղցկեղ են հայտնաբերել՝ շնորհիվ լողազգեստով արված սելֆիի (լուսանկարներ)

Անգլիայի Վուլվերհեմփթոն քաղաքից 21–ամյա Քլոե Ջորդանը միշտ ամաչել է իր որովայնի վրայի խալից։ Լողազգեստով բոլոր սելֆիներում նա ստիպված էր լինում ներկել այն, կամ էլ ձեռքով փակել։ Ի վերջո, այդ ամենը հոգնեցրել է նրա, և աղջիկը դիմել է բժշկին՝ խալը հեռացնելու նպատակով։

Այդ ընթացքում խալը սկսել է փոխել իր ձևը, այդ պատճառով էլ բժիշկը նշանակել է բիոպսիա, որն էլ ցույց է տվել, որ դա մելանոմա է՝ մաշկի քաղցկեղի ամենամահացու տեսակը. հայտնում է «life.ru»–ն։

Բարեբախտաբար, խալը հեռացրել են, իսկ Քլոեն այժմ անցնում է հետագա բուժումը։ Ի գիտություն մյուս աղջիկների՝ Քլոեն սոցիալական ցաներում կիսվել է վիրահատությունից հետո առաջացած սպիի լուսանկարով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը