Աշխարհ

04.04.2017 16:00


Թուրքական ընդդիմադիր թերթի ղեկավար կազմին «ահաբեկչությանն օժանդակելու» մեղադրանք է ներկայացվել

Թուրքական ընդդիմադիր թերթի ղեկավար կազմին «ահաբեկչությանն օժանդակելու» մեղադրանք է ներկայացվել

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի ղեկավարների և հոդվածագիրների նկատմամբ կատարվող հետաքննություն ավարտվել է: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sabah»–ին հղումով։

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը 19 հոգու նկատմամբ «զինված ահաբեկչական կազմակերպությանը չանդամակցելով հանդերձ՝ օժանդակելու» և «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքներ է ներկայացրել:

Նշվում է, որ գլխավոր կասկածյալն ընդդիմադիր թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն է: Կասկածյալների թվում են նաև գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն, խմբագրության խորհրդական Քադրի Գյուրսելը, Ջումհուրիյեթ հիմնադրամի գործադիր խորհրդի անդամներ Օնդեր Չելիքը, Բյուլենթ Ութքուն, Մուստաֆա Քեմալ Գյունգյոռը, Գյուրայ Օզը, Հաքան Քարան, Մուսա Քարթը: Դատախազության կազմած մեղադրականն ուղարկվել է դատարան:

Մեղադրական նշվում է, որ թերթը ստեղծվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կարգադրությամբ և 90-ամյա պատմության ընթացքում հավատարիմ է եղել նպատակներին ու գործել է սկզբունքների շրջանակում: Միայն վերջին 3 տարիներին և հատկապես 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձին նախորդող և հաջորդող շրջանում է իր հիմնադիրների փիլիսփայությանը հակասող ուղի որդեգրել:

Ըստ մեղադրականի՝ թերթի քաղաքականությունը փոխվել է, երբ խմբագիր է դարձել Ջան Դյունդարը: Նույն ուղղվածությունը շարունակել է 2016-ին նրան փոխարինած Մուրադ Սաբունջուն: Նշվում է, որ այդ ընթացքում թերթի ղեկավարների որոշմամբ գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնած անձինք (Դյունդարը և Սաբունջուն) թերթը վերածել են գործիքի, որը գործել է հօգուտ «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» և «Քրդական բանվորական կուսակցության»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը