Աշխարհ

05.04.2017 10:00


ԻԼԻՊ–ի անդամները Թրամփին «ապուշ» են անվանել

ԻԼԻՊ–ի անդամները Թրամփին «ապուշ» են անվանել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն ամերիկացիներին ուղղված ուղերձ են հրապարակել, որում առաջին անգամ հիշատակել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը։ Այս մասին հայտնում է «The Hill»–ը։

«Դուք սնանկացել եք, և ձեր վախճանի նշաններն ակնհայտ են բոլորին»,–ասվում է Աբի ալ Հասան ալ Մուհաջիրի հրապարակած հայտարարությունում, որը տարածվել է «Tеlеgram» մեսենջերով։

«Պետք չէ որևէ ապացույց այն բանի, որ ձեզ կառավարում է ապուշը, որը պատկերացում չունի՝ ինչ է Սիրիան, Իրաքը կամ իսլամը»,–հավելել է նա։

Ուղերձում նշվում է, որ Թրամփն իր քաղաքականության առաջանահերթություններից է հռչակել ԻՊ դեմ պայքարը։ ԱՄՆ–ի համար ահաբեկիչները կանխատեսել են «մահ չարիքից»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը