Աշխարհ

05.04.2017 11:40


Վատիկանում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը

Վատիկանում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ապրիլի 4-ին ցուցադրվել է Վատիկանում:

Ինչպես հայտնում է «Variety»-ն, ցուցադրմանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը, հայտնի դերասաններ Շորեհ Աղդաշլուն և Ջեյմս Քրոմվելը:

«Երբ Վատիկանում տեղեկացան ֆիլմի պատրաստման մասին, կապվեցին մեզ հետ` կազմակերպելու ֆիլմի ցուցադրությունը»,- հայտնել է Էրիկ Էսրաիլյանը։

Հիշեցնենք՝ ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը։

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահպանիրխոստումը (#keepthepromise) արշավը։ Ֆիլմին արդեն իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեսթեր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը