Աշխարհ

05.04.2017 13:15


Քիմ Քարդաշյանը մտադիր է փոխնակ մոր ծառայությանը դիմել 3–րդ երեխան ունենալու համար

Քիմ Քարդաշյանը մտադիր է փոխնակ մոր ծառայությանը դիմել 3–րդ երեխան ունենալու համար

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ընդունել է այն փաստը, որ երրորդ երեխան ունենալու համար փոխնակ մոր ծառայությանը դիմելն այժմ իր միակ հույսն է արգանդի անհաջող վիրահատություն տանելուց հետո։

«Հետևելով Քարդաշյաններին» հեռուստաշոուի վերջին թողարկման ընթացքում 36–ամյա աստղը դիմել էր վիրահատության արգանդի վնասվածքը շտկելու նպատակով։

2 երեխայի մայրը պարզապես «տապալվել էր», երբ բժիշկն ասել էր, որ վիրահատությունից հետո երրորդ երեխան ունենալը վտանգավոր կլինի իր համար։

Քիմն ասել է, որ իր ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ցանկանում է շատ երեխաներ ունենալ, այդ պատճառով էլ նրանք դիտարկելու են իրենց համար հարմար այլ տարբերակներ այն իրականացնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը