Աշխարհ

05.04.2017 15:05


«ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրն ահաբեկչական հարձակումների պոտենցիալ օբյեկտ է»

«ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրն ահաբեկչական հարձակումների պոտենցիալ օբյեկտ է»

ԱՊՀ բոլոր երկրներն ահաբեկչական հարձակումների պոտենցիալ օբյեկտներ են։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք տեսնում ենք, որ դրությունը, դժբախտաբար, չի բարելավվում։ Եւ դա լավագույնս հաստատում են Սանկտ Պետերբուրգի վերջին ողբերգական իրադարձությունները։ Ահաբեկչական հարձակումների հետեւանքով մարդիկ են զոհվել, շատ տուժածներ կան», -ասել է Պուտինն ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք գիտենք, որ մեր երկրներից գործնականում յուրաքանչյուրն ահաբեկչական հարձակումների հնարավոր պոտենցիալ օբյեկտ է», - հավելել է ռուս առաջնորդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը