Աշխարհ

06.04.2017 10:15


ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ. «Թրամփը Ռուսաստանին խնդիր է համարում»

ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ. «Թրամփը Ռուսաստանին խնդիր է համարում»

ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ռուսաստանին որպես խնդիր։ Այս մասին փոխանցում է SBS–ը։

«Ես զրույցներ եմ ունեցել նախագահի հետ, որոնցում նա նայում էր Ռուսաստանին որպես խնդիր»,–ասել է նա։

Հեյլիի խոսքերով՝ նա մեղադրել է Մոսկվային շատ անգամներ, և վստահեցրել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում «ընդառաջել» Ռուսաստանին։

«Այն, ինչ Ռուսաստանն արեց Ղրիմի և Ուկրաինայի հետ, և այն, թե ինչպես էին նրանք աջակցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, մենք այլևս նման բաներ թույլ չենք տա նրանց իրականացնել»,–ընդգծել է մշտական ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը