Աշխարհ

06.04.2017 10:50


Շվարցենեգերը Թրամփին երեխաների կողոպտիչ է անվանել

Շվարցենեգերը Թրամփին երեխաների կողոպտիչ է անվանել

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, հայտնի հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի ծրագրերը՝ արտադպրոցական ծրագրերի ֆինանսավորումը նվազեցնելու մասին, այլ կերպ, քան երեխաներին կողոպտել չես կարող անվանել։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։

«Թրամփը խոստացել է դարձնել Ամերիկան կրկին հզոր, բայց նա դրան չի հասնի՝ խլելով երեխաներից 1,2 միլիարդ դոլար։ Դա բացահայտ կողոպուտ է։ Երեխաները ամենախոցելի քաղաքացիներն են»,–հայտարարել է Շվարցնեգերը։

Ավելի վաղ Թրամփի վարչակազմը ներկայացրել է բյուջեի նախագիծ, որում նշանակել է 3 միլիարդ դոլարով ֆինանսավորման նվազեցում կրթության ոլորտում։ Ընդ որում, 1,2 միլիարդը, ըստ փաստաթղթի հեղինակների, չեն ստանա, այսպես կոչված, արտադպրոցական ծրագրերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը