Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության գրադարան է բացվել (տեսանյութ)
Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբաններին և հետազոտողներին այսուհետ հնարավորություն կընձեռվի օգտվել Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության գրադարանի մոտ 5000 հրատարակությունից:
«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Վաշինգտոնում նախօրեին տեղի է ունեցել Հայկական ազգային ինստիտուտի Հայոց ցեղասպանության գրադարանի բացումը: Ներկայացված հայերեն և անգլերեն գրքերը չեն արտացոլում Հայոց պատմությունն ու ազգային նկարագիրը, սակայն դրանք ծավալուն տեղեկատվություն են տրամադրում Հայոց պատմության ամենացավալի իրադարձության՝ Ցեղասպանության մասին:
Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը նշել է, որ գրադարանում ներկայացված է 5000-ից ավելի հրատարակություն, հույս ունեն թիվը մեծացնել:
«Հայոց ցեղասպանության գրադարանն ամբողջական հետազոտական կենտրոն ստեղծելու միայն մի մասն է, մենք ստեղծում ենք մի համակարգ, որի միջոցով հետազոտողները կկարողանան օգտվել վերջին 40 տարիների ընթացքում Ամերիկայի հայկական համագումարի և Հայկական ազգային ինստիտուտի ձեռքբերած արժեքավոր հավաքածուից»,- ասել է նա:
Գրադարանի բացմանը ներկա է եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Վաշինգտոնում գրադարանի բացումը կարևոր իրադարձություն է. նախ այդպիսի կենտրոնը բացվում է ԱՄՆ մայրաքաղաքում, որն արդեն լուրջ ձեռքբերում է, երկրորդ՝ այսպիսի կենտրոնը դառնալու է հանդիպման, քննարկումների վայր, համադրված աշխատանք կազմակերպելու կենտրոն: Այս առումով ավելին է, քան գրադարան, տեղեկատու կենտրոն»,- ասել է նա: