Թուրքիան «Տիգրիսի վահան» օպերացիային է պատրաստվում Իրաքում
Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ավարտից հետո Թուրքիան Իրաքի տարածքում «Տիգրիսի վահան» օպերացիան է ծրագրում իրականացնել:
Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Yeni Şafak»–ին հղումով, սպասվում է, որ գործողությունը կսկսվի Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո:
Այն ընթանալու է Իրաքի Սինջար շրջանի ուղղությամբ, որտեղ, ըստ թուրքական կողմի պնդման, գտնվում է «Քրդստանի բանվորական կուսակցության» 9 ռազմական ճամբար, որոնք սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար:
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերը արդեն երկար ժամանակ է, ինչ կենդանի ուժ են կուտակում թուրք-իրաքյան սահմանին գտնվող Սիլոփի շրջանում: Սպասվում է, որ այնտեղ կկուտակվեն նաև մեծ թվով զրահապատ մեքենաներ, հաուբիցներ և տանկեր:
Վերոնշյալ գործողությունը թուրքական ուժեն իրականացնելու են Իրաքի Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական ստորաբաժանումների հետ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում