Աշխարհ

06.04.2017 16:04


ՌԴ օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել

ՌԴ օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել

Սանկտ Պետերբուրգի՝ 14 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել: Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել է ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վալերի Օկուլովը։

Նրա խոսքով՝ բոլոր օդանավակայաններում սահմանվել են տրանսպորտային անվտանգության ուժեղացված ռեժիմներ՝ սկսած օդանավակայանի շրջակայքում, տերմինալներում պարեկության ուժեղացումից մինչև լրացուցիչ զննում ու լրացուցիչ տեսահսկում։

Տրանսպորտի փոխնախարարը նաև նկատել է՝ ցանկացած լրացուցիչ միջոցառում անհարմարություն է պատճառում ուղևորներին, և օդանավակայանները խորհուրդ են տալիս մեկնողներին ավելի շուտ ժամանել:

7օr.am

Այս խորագրի վերջին նյութերը