Աշխարհ

06.04.2017 18:40


Շարլիզ Թերոնը՝ Փարիզում «Ֆորսաժ 8» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)

Շարլիզ Թերոնը՝ Փարիզում «Ֆորսաժ 8» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)

Շարլիզ Թերոնը շարունակում է իր շրջագայությունն աշխարհով մեկ՝ «Ֆորսաժ 8» ֆիլմի պրեմիերայի շրջանակներում, որտեղ նա մարմնավորել է Սայֆեր անունով գլխավոր բացասական հերոսուհուն։ Եթե Բեռլինում տեղի ունեցած պրեմիերային դերասանուհին փայլում էր «Dior Haute Couture»–ից նրբագեղ սպիտակ զգեստով, ապա փարիզյան ցուցադրության համար նա ընտրել է ավելի դրամատիկ կերպար. հայտնում է «Elle.ru» կայքը։

«Գրաn–Ռեքս» կինոթատրոնում Թերոնը հայտնվել է ամբողջությամբ սև տեսքով։ Նրա հագին եղել է տոպ, բլազյեր և կիպ, մարմինն ընդգծող ջինս։ Վերջերս դերասանուհին նկարահանումների համար ստիպված էր 16 կգ քաշ հավաքել, սակայն ֆիլմի ավարտից հետո նրան հաջողվել է արագորեն ազատվել ավելորդ քաշից։

Աքսեսուարներից Թերոնն ընտրել է գոտի «Dior»–ից, տարբեր երկարության 2 մանյակ, եռանկյունաձև ականջօղեր և «Chopard»–ից ադամանդներով սպիտակ ոսկուց մատանի։ Այդ ամենը նա համադրել է «Christian Louboutin»–ի սանդալներով։ Կերպարն ամբողջականացրել է մուգ դիմահարդարմամբ, իսկ վարսերը հարդարել է մի կողմի վրա՝ շեշտը զարդերի վրա դնելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը