Աշխարհ

06.04.2017 17:30


Գերմանիայում 20 թուրքի նկատմամբ լրտեսության մեղադրանքով հետաքննություն է սկսվել

Գերմանիայում 20 թուրքի նկատմամբ լրտեսության մեղադրանքով հետաքննություն է սկսվել

Գերմանիայում հետաքննություն է սկսվել ազգությամբ թուրք 20 անձի նկատմամբ, որոնք մեղադրվում են Թուրքիայի համար լրտեսություն անելու մեջ:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Ihlas»–ին հղումով, այդ մասին լուր է հրապարակել գերմանական «Die Welt» պարբերականը:

Նշյալ անձինք մեղադրվում են Գերմանիայում բնակվող գյուլենական համայնքի ներկայացուցիչների մասին Թուրքիայի համար տեղեկություններ հավաքագրելու մեջ։

Հետաքննության մասին լուրը հաստատել է նաև Գերմանիայի կառավարությունը։

Այս խորագրի վերջին նյութերը