Լրահոս

16.11.2010 00:13


Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

Նոյեմբերի 15-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի, ԱՄՆ պետդեպարտամենտի' Եվրոպայի և Ասիայի երկրներին ԱՄՆ օժանդակության համակարգող Դեյվիդ Ռոզենբլումի, պետդեպարտամենտի' տարածաշրջանային հակամարտությունների և կովկասյան գործերի գրասենյակի փոխտնօրեն Ջոն Էսպինոզայի և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով համակարգող Չարլզ Լոբդելի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակին, կոռուպցիային, ինչպես նաև ընտրական համակարգին առնչվող հարցեր: Առաջին նախագահը բարձրացրել է նաև քաղբանտարկյալների և նրանց շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկում սանձազերծված հարձակումների դադարեցման հարցերը:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը:

Այս խորագրի վերջին նյութերը