Աշխարհ

07.04.2017 10:15


Պուտինն ԱՄՆ–ի կողմից սիրիական ռազմաբազայի հրթիռակոծումն ագրեսիա է որակել

Պուտինն ԱՄՆ–ի կողմից սիրիական ռազմաբազայի հրթիռակոծումն ագրեսիա է որակել

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ–ի կողմից սիրիական ռազմաբազայի հրթիռակոծումն ագրեսիա է որակում ինքնիշխան պետության դեմ և միջազգային իրավունքի նորմերի խախտում հորինված պատրվակով։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Պեսկովի խոսքով՝ սիրիական քիմիական զենքի բոլոր պաշարաների ոչնչացումը հաստատվել է ՔԶԱԿ–ի կողմից։

«Սիրիական բանակը քիմիական զենքի պաշարներ չունի։ Ընդ որում, Պուտինի կարծիքով ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառումը հերքելն ավելի է սրում իրավիճակը»,–նշել է խոսնակը։

Ըստ ՌԴ նախագահի՝ Վաշինգտոնը, Սիրիային հարվածելով, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունն Իրաքի խաղաղ բնակչության շրջանում արձանագարված բազմաթիվ զոհերից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը