Կրեմլ. «ԱՄՆ–ի հարվածները Սիրիային վնասում են Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններին»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Սիրիային ԱՄՆ–ի կողմից հասցված հարվածները կտանեն ռուս–ամերիկյան հարաբերությունների վատթարացման, ինչպես նաև նոր արգելքներ կստեղծեն ահաբեկչության դեմ պայքարի համար։
Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պուտինի կարծիքով ԱՄՆ ԶՈւ գործողությունները շոշափելի վնաս կհասցնեն ռուս–ամերիկյան հարաբերություններին, որոնք առանց այդ էլ ողբալի վիճակում են։
«Իսկ գլխավորը, ինչպես կարծում է Պուտինը, այս քայլը մեզ չի տանում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մեր վերջնական նպատակին, այլ հակառակը՝ լուրջ խոչընդոտներ է ստեղծում միջազգային կոալիցիայի համար՝ արդյունավետ հակազդելու համաշխարհային այդ չարիքին, որն, ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հռչակել է իր գլխավոր առաջնահերթություններից մեկը դեռևս նախընտրական արշավի ժամանակ», –ընդգծել է Պեսկովը։

7or.am