Ռոստովում գտել են դպրոցի մոտակայքում պայթյուն կազմակերպողին
Ապրիլի 6–ին ՌԴ Դոնի Ռոստովի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Պայթյունը տեղի է ունեցել համար 5 դպրոցի մոտակայքում, ինչի պատճառը եղել է կենցաղային կոնֆլիկտը։ Միջադեպի մեջ ահաբեկչության որևէ նշան չկա. փոխանցում է РИА «Новости»–ն՝ հղում անելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեին։
Պայթուցիկ պատրաստած տղամարդը միտումնավոր նետել է այն դպրոցի շենքի հենց այդ վայրը և հենց այդ ժամին, քանի որ իմացել է, որ այդտեղ է լինելու իր ծանոթը, ումից և ցանկացել է վրեժ լուծել։ Կասկածյալը թաքցրել էր պայթուցիկը լապտերի մեջ և նետել այն տեսանելի վայր։
Դավադիրի ծրագիրն իրականացվել է։ Ուսումնական հաստատության պահակը տեսել է առարկան և բարձրացրել այն։ Այդ վայրկյանին լապտերը պայթել է և տղամարդուն հասցրել լուրջ վնասվածքներ։ Ըստ իրավապահ մարմինների՝ պայթյունը չի համարվում ահաբեկչություն։

7or.am