Աշխարհ

07.04.2017 11:29


Արթուր Աբրահամ. «Հաղթանակն ինձ հիմա շատ է հարկավոր»

Արթուր Աբրահամ. «Հաղթանակն ինձ հիմա շատ է հարկավոր»

Բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը չի թերագնահատում մրցակցին և նրան համարում է ուժեղ և ճկուն մարզիկ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աբրահամը խոսեց առաջիկա մենամարտի մասին:

-Արթուր, ի՞նչ մարզավիճակում եք և ինչպես եք նախապատրաստվում:

-Արդեն, կարելի է ասել, որ լավ մարզավիճակում եմ, տևական ժամանակ մարզվում եմ Բեռլինից մոտ 400 կմ հեռավորության վրա գտնվող Քինբաում մարզաառողջարանային քաղաքում, սփարինգ մենամարտեր եմ անցկացնում Ռոբին Կրասնիկիի ոճին համապատասխան մարզիկների հետ:

-Ի՞նչ կարծիք ունի ձեր մարզավիճակի մասին մարզիչ Ուլի Վեգները:

-Կարծում եմ՝ դժգոհ չէ: Եթե նա դժգոհ է լինում, ապա անպայման ասում է այդ մասին:

-Ի՞նչ կասեք ձեր մրցակցի մասին:

-Ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին: Ըստ իս` ուժեղ, ճկուն մարզիկ է: Ապրիլի 22-ին «WBO միջմայրցամաքային» տիտղոսի մենամարտն է լինելու, մեզանից հաղթողը ավելի ուշ մենամարտելու է Ռամիրեսի հետ:

-Ձեր տարիքային տարբերությունը մոտ 10 տարի է, արդյո՞ք դա չի խանգարի ձեզ:

-Ոչ, ինչու պետք է խանգարի: Ես ամեն ինչ կանեմ հաղթելու համար: Այդ հաղթանակն ինձ հիմա շատ է հարկավոր:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը