Աշխարհ

07.04.2017 14:00


Լավրովն ԱՄՆ–ի ավիահարվածը Սիրիայում համեմատել է 2003–ին Իրաք ներխուժելու հետ

Լավրովն ԱՄՆ–ի ավիահարվածը Սիրիայում համեմատել է 2003–ին Իրաք ներխուժելու հետ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ԱՄՆ գրոհը Սիրիայում համեմատել է 14 տարի առաջ Արևմուտքի՝ Իրաքի վրա հարձակվելու հետ։

«Սա հիշեցնում է 2003–ի իրավիճակը, երբ ԱՄՆ–ն ու Մեծ Բրիտանիան իրենց դաշնակիցների հետ ներխուժեցին Իրաք՝ առանց ՄԱԿ ԱԽ–ի հետ համաձայնեցման»,–ասել է Լավրովն ԱՊՀ արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով։

Ռուս դիվանագետի կարծիքով ԱՄՆ–ը Սիրիային իր հարվածով շեղում է ուշադրությունն «Ան Նուսրայի» ահաբեկիչների գործողություններից.

«Նորից ստիպված ենք վերադառնալ այն մտքին, որ «Ջեբհաթ ան Նուսրան», որը փոխում է իր անվանումները, ինչ–որ կերպ արևմտյան մեր գործընկերների կողմից դիտարկվում է մի այնպիսի կազմակերպություն, որի մասին հոգ են տանում, չնայած այն բանին, որ ՄԱԿ ԱԽ–ի կողմից ահաբեկչական է համարվել»։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պետք է պարզի ԱՄՆ–ի արարքի պատճառները՝ հավելելով, որ դա վնաս է հասցնում ռուս–ամերիկյան՝ առանց այդ էլ տապալված հարաբերություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը