Աշխարհ

07.04.2017 14:40


Մերձմոսկովյան շրջանում 2 հայերի սպանության գործով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

Մերձմոսկովյան շրջանում 2 հայերի սպանության գործով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Interfax գործակալությանը հայտնել են, որ Մոսկվայի Լենինսկի շրջանում «Mercedes»-ի բեռնախցիկում հայտնաբերված 2 հայերի սպանության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել։

Քննիչները պարզել են, որ 35-ամյա կասկածյալը մի քանի անգամ դատապարտված է եղել։

Այժմ որոշվում է նրա խափանման միջոցի հարցը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քր.օր-ի 105 (երկու անձանց սպանություն) և 222 (զենքի անօրինական շրջանառություն) հոդվածներով։

Հիշեցնենք, որ «Mercedes»–ի բեռնախցիկում հայտնաբերված մահացած տղամարդկանցից մեկը ՀՀ քաղաքացի Խորեն Մարգարյանն էր, մյուսը՝ Աբխազիայի քաղաքացի, ազգությամբ հայ Միքայել Լալայանը։ Նրանց դեմքերի ու մարմնի այլ մասերի վրա առկա են եղել խոշտանգման հետքեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը