Լրահոս

14.01.2010 15:28


ԱԺ պատգամավորների վրա ճնշում է գործադրվելու

ԱԺ պատգամավորների վրա ճնշում է գործադրվելու

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լրագրողներին ասել է, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը խուճապ է առաջացրել գործադիր իշխանությունում, քանի որ հասկանալի է, որ այդ որոշման մեջ առկա բնորոշումներով՝ զույգ արձանագրությունները վավերացնել չի ստացվի։

-Դժվար է, որ հասնենք նրան, որ չվավերացնեն, բայց կարծում եմ, որ վերապահումներ անելը լիովին հնարավոր է,- նշել է Ա. Կարապետյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով առաջիկա օրերին պետք է ճնշում գործադրել ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի վրա։ ՆԺԿ նախագահը նաև կարծում է, որ այդ ուղղությամբ պայքարի ամբողջական ռեսուրսները չեն էլ միավորվել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը