Աշխարհ

08.04.2017 13:25


Դոնալդ Թրամփի թոռնուհին չինարեն երգ է կատարել Սի Ցզինպինի պատվին (տեսանյութ)

Դոնալդ Թրամփի թոռնուհին չինարեն երգ է կատարել Սի Ցզինպինի պատվին (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 5–ամյա թոռնուհի Արաբելա Քուշները՝ Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների դուստրը, չինարեն երգ է երգել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի համար։ Այս մասին Իվանկա Թրամփը հայտնել է թվիթթերյան իր էջում։

«Շատ եմ հպարտանում Արաբելայով ու Ջոզեֆով և նրանց ելույթով՝ նախագահ Սի Ցզինպինի և տիկին Պեն Լիյուանի պաշտոնական այցի պատվին»,–գրել է նա։

Իվանկա Թրամփի հրապարակած տեսանյութում Արաբելան կատարում է չինարենով երգ՝ դաշնամուրի նվագակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը